Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:16

Հայաստանը և Իրաքը քննարկել են ուղիղ չվերթերի վերականգնման հարցը

Հայաստանը և Իրաքը քննարկել են ուղիղ չվերթերի վերականգնման հարցը

Հայաստանն ու Իրաքն ստորագրել են համագործակցության երկու հուշագիր և քննարկել բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության խթանման, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը, հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։

Հուշագիրն ստորագրվել է սեպտեմբերի 8-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։ Դրանք տեղի են ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ:

Հուշագրերը վերաբերում են երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցությանը և ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Իրաքի ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցությանը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղիները, Հարավային Կովկասի և Միջին Արևելքի տարածաշրջաններում առկա վերջին զարգացումները և միջազգային օրակարգը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+