Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաքը՝ ERA5 վերավերլուծության համաշխարհային տվյալների համաձայն, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ օգոստոսին մոլորակի վրա օդի ջերմաստիճանի աննախադեպ բարձր ցուցանիշներ են գրանցվել։ Օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +16.96 °C, ինչը 0,84 °C-ով բարձր է 1991-2020 թվականների միջին բազմամյա ցուցանիշից։
Ազիզյանի խոսքով՝ մինչ այս ամենատաք օգոստոսները համարվել էին 2023 և 2024 թվականներինը, երբ օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել էր +16,82 °C։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







