Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:59

Իրանը Հորմուզի նեղուցից արևելք նավագնացության համար արգելված գոտի է սահմանել

Իրանը Հորմուզի նեղուցից արևելք նավագնացության համար արգելված գոտի է սահմանել

Իրանը նավագնացության համար արգելված գոտի է հայտարարել Հորմուզի նեղուցից արևելք ընկած ջրային տարածքները, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, փոխանցել է Fars գործակալությունը։

«Սահմանափակումների գոտին սկսվում է մոտավորապես Չաբահար նավահանգստի շրջանում և տարածվում Օմանի ու Արաբական ծովերի մի հատվածի վրա»,- ասել է Մոհեբին։

Նրա խոսքով՝ սահմանափակումների գոտով անցնող նավերը կզրկվեն ծովային, ապահովագրական և օժանդակ ծառայություններից։ Սահմանափակումները կգործեն նաև Հորմուզի նեղուցով այդ նավերի հետագա անցման ժամանակ։

ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր Հորմուզի նեղուցի ապաշրջափակում և Պարսից ու Օմանի ծոցերի միջև առևտրային նավերի անվտանգ անցման վերականգնում 60 օրվա ընթացքում։

Հուշագրի ստորագրումից կարճ ժամանակ անց կողմերը վերսկսել էին հարվածների փոխանակումը։ Հուլիսի 12-ին Թեհրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ «մինչև տարածաշրջանում Վաշինգտոնի միջամտության ավարտը», իսկ հուլիսի 15-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի ծովային շրջափակման վերսկսման մասին։

Axios-ն օգոստոսի վերջին, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ծավալը վերականգնվել է մինչև նախապատերազմյան մակարդակի կեսը։ Պարբերականի տվյալներով՝ ամեն գիշեր նեղուցի հարավային ջրանցքով անցնում է 20-30 տանկեր, որոնք տեղափոխում են միջինում 9-10 մլն բարել նավթ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+