Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:57

Իրանում հարսանեկան արարողության վայրի պայթյունն ԱՄՆ-ի ուղիղ հարվածի հետևանք է․ ԶԼՄ

Իրանում հարսանեկան արարողության վայրի պայթյունն ԱՄՆ-ի ուղիղ հարվածի հետևանք է․ ԶԼՄ

Իրանի հարավում հարսանեկան արարողության անցկացման վայրում տեղի ունեցած պայթյունը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի զինամթերքի ուղիղ հարվածի հետևանք է, պարզել է Reuters-ը՝ փորձագետների օգնությամբ ուսումնասիրելով տեսանյութերն ու լուսանկարները։

Գործակալության հետ զրուցած չորս մասնագետ վնասները որակել են որպես շենքի տանիքին զինամթերքի անմիջական հարվածի հետևանք։ Նրանցից երեքի գնահատմամբ՝ կիրառված զինամթերքը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան արտադրության է, իսկ փորձագետներից մեկը նշել է, որ այն կարող էր լինել շուրջ 227 կգ կշռող ավիառումբ։ Մյուս փորձագետը չի բացառել, որ զինամթերքը կարող էր շեղվել նախատեսված թիրախից։

Ամերիկացի պաշտոնյաները Reuters-ին հաստատել են, որ սեպտեմբերի 1-ին ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Քուհեսթաքի շրջանում՝ թիրախավորելով հարսանիքի անցկացման վայրից շուրջ 135 մետր հեռավորության վրա գտնվող հեռահաղորդակցության աշտարակը։ ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները։

Իրանական պետական IRNA գործակալության վերջին հրապարակման համաձայն՝ հարվածից զոհվել էր չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել՝ ավելի քան 60-ը։ Associated Press-ը սեպտեմբերի 4-ին հայտնել էր, որ վիրավոր կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Նրա մահից հետո միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։

The Independent-ի տվյալներով՝ Իրանի դեմ 6 ամիս շարունակվող պատերազմի և մատակարարման ուղիների խափանումների ֆոնին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինը հասել է պատմական առավելագույնին՝ մեկ գալոնի դիմաց 5,85 դոլարի։

Դիզելային վառելիքի թանկացումը մեծացնում է բեռնափոխադրումների և ապրանքների առաքման ծախսերը։ Որոշ ընկերություններ արդեն սկսել են այդ լրացուցիչ ծախսերը փոխանցել սպառողներին, ինչի հետևանքով կարող են թանկանալ նաև առօրյա սպառման ապրանքները։

Brent տեսակի նավթի գինը շաբաթվա ընթացքում աճել է 7,6%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92,68 դոլարի, իսկ ամերիկյան WTI-ն թանկացել է գրեթե 10%-ով՝ մինչև 91,48 դոլար։ Վերլուծաբանները չեն բացառում գների հետագա աճը՝ Իրանի հետ ռազմական գործողությունների, Հորմուզի նեղուցով սահմանափակ նավարկության և վառելիքի պաշարների կրճատման պատճառով։

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ն հարվածել էր Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիկի շրջանի Քուհեսթաք քաղաքում գտնվող բնակելի տանը, որտեղ հարսանեկան արարողություն էր անցկացվում։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային կատարվածը որակել էր «պատերազմական հանցագործություն» և հայտարարել պատասխան գործողությունների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+