Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:16

Արցախի մասին պատմող «Ցեղասպանություն 2.0» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

Արցախի մասին պատմող «Ցեղասպանություն 2.0» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

Ամերիկահայ ռեժիսոր Բարեդ Մարոնյանը ֆոկուս խմբին է ներկայացրել իր նոր՝ «Ցեղասպանություն 2.0» վավերագրական ֆիլմը, հայտնում է Armenian Weekly-ն։ Այն կենտրոնանում է 2020 թվականի Արցախյան պատերազմի, Արցախի շրջափակման, 2023 թվականի իրադարձությունների և դրանց հետևանքների վրա։

«Ցեղասպանություն 2.0» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը տեղի էր ունեցել հունիսի 10-ին՝ Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքի West Newton կինոթատրոնում։ Ցուցադրությանը մասնակցել էին շուրջ 100 հայ, ինչպես նաև տարբեր տարիքի և ծագման այլ համայնքների ներկայացուցիչներ։ «Ցեղասպանություն 2.0»-ը լրացնում է ռեժիսոր Մարոնյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմերի եռագրությունը։

Ռեժիսորը նախկինում նկարահանել է «Ցեղասպանության որբերը» և «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմերը։ Մարոնյանի խոսքով՝ «Ցեղասպանություն 2.0» վերնագիրը կոչված է ընդգծելու պատմական փորձի ժամանակակից և համակարգային կրկնությունը։ Նա նաև ֆիլմի կենտրոնական թեման է համարում ոչ միայն ողբերգությունը, այլև վերապրածների ճակատագրերը։

«Իր էությամբ ֆիլմն իսկապես «ողջերի» մասին է․ այն վկայում է վերապրածների դիմադրողականության և այստեղ մնացածների միկրոպատմությունների մասին, ովքեր շարունակում են պայքարել լսելի դառնալու համար»,- ասել է ռեժիսորը։

«Ցեղասպանություն 2.0»-ն ի սկզբանե ստեղծվել է որպես «Հալածանքի դեմքեր» վավերագրական շարքի դրվագ, որը նվիրված է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի հալածանքներին։ Ֆիլմի յոթ րոպեանոց տարբերակը 2024 թվականին առաջադրվել էր Suncoast Regional Emmy մրցանակի՝ «Կրոն՝ կարճ ձևաչափի բովանդակություն» անվանակարգում։

Ֆիլմի հիմնական պատմությունը միահյուսվում է Արցախի բնակիչների անձնական պատմություններին։ Նկարահանումների կենտրոնական մասնակիցներից մեկն օպերատոր Տիգրան Պետրոսյանն է, որի ընտանիքը սերունդներ շարունակ կապված է Արցախի հետ։ 2023 թվականի իրադարձություններից հետո Պետրոսյանը, ինչպես նաև շուրջ 120 000 արցախահայ, ստիպված էին լքել իրենց հայրենիքը։

Մարոնյանը նշում է, որ արդյունքում՝ պատմությունը նկարահանող անձը դարձավ դրա մի մասը։

«Կորցնելով իր տունը և իր ունեցվածքը՝ պատմողն ինքն էլ դարձավ պատմություն»,- նշել է ռեժիսորը։

Կադրերի մեծ մասը նկարահանվել է Պետրոսյանի և դաշտային պրոդյուսեր Անահիտ Հարությունյանի գլխավորած նկարահանող խմբի կողմից։ Ֆիլմի ստեղծողները նաև օգտագործել են լրագրողական կադրեր, տարբեր երկրների նյութեր, պատմական արխիվներ և գրաֆիկա։ Ֆիլմի երաժշտությունը գրել են Սի-Ռուժը և Սերուժ Բաղդասարյանը։

Ցուցադրության մասնակիցներից մեկն Armenian Weekly-ի նախկին խմբագիր Պաուլին Գեցոյանն է, որը լուսաբանել է պատերազմը, շրջափակումը և Արցախի բնակչության հետագա տեղահանումը։ Նա ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների պատմությունը պետք է պահպանվի և ներկայացվի ավելի լայն լսարանի։

«Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկայնության, վայրագությունների և անարդարության մասին ցանկացած պատմություն պետք է պատմվի՝ արդարադատության համար աշխատելու և նմանատիպ իրադարձությունները կանխելու համար»,- ասել է Գեցոյանը։

«Ցեղասպանություն 2.0»-ի ստեղծողները ֆիլմում ներառել են նաև միջազգային իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկություններ։ Մարոնյանի խոսքով՝ թիմը մարդկային պատմություններին զուգահեռ՝ հետևել է Արցախի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին։ Մասնավորապես, ֆիլմն անդրադառնում է Միջազգային քրեական դատարանի և Միջազգային դատարանի հետ կապված իրադարձություններին ու գործերին։

Միևնույն ժամանակ, ռեժիսորը միտումնավոր ֆիլմն ավարտում է ավելի լավատեսական նոտայով՝ ներկայացնելով տեղի ունեցածի միջազգային ճանաչման և արդարադատության հասնելու տարբեր ուղիների ուղղությամբ շարունակվող ջանքերը։

Մասաչուսեթսում կազմակերպված ցուցադրությունը նաև ֆոկուս խմբի ձևաչափով էր՝ ֆիլմի նկատմամբ հանդիսատեսի արձագանքը գնահատելու և դրա տեխնիկական տարրերը կինոթատրոնում փորձարկելու նպատակով։

«Ցեղասպանություն 2.0»-ի լիամետրաժ տարբերակը երկու անգամ կցուցադրվի Օհայոյի «Չագրին» վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին և 8-ին։

Ֆիլմը «Հալածանքի դեմքեր» շարքում նախկինում ներկայացված կարճամետրաժ նախագծի լիամետրաժ շարունակությունն է։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+