Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածների թիվը հասել է 11-ի, որոնց թվում՝ 17-ամյա դեռահաս, հայտնում է News.am-ը՝ հղում անելով Ապարանի բժշկական կենտրոնին։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր Արագածոտնի մարզի բժշկական կենտրոններ 10 տուժածի հոսպիտալացման մասին։ Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը՝ միջին և թեթև ծանրության։
News.am-ի տվյալներով՝ վարորդներից մեկին տեղափոխել են Երևան, ևս մեկ տուժածի պատրաստվում են տեղափոխել մայրաքաղաք։
ՆԳՆ փրկարար ծառայության նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







