Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:51

Սեուտայի ​​միգրանտ երեխաների համար նախատեսված կեցավայրերը գերբնակեցված են

Սեուտայի ​​միգրանտ երեխաների համար նախատեսված կեցավայրերը գերբնակեցված են

Սեուտայում անչափահաս միգրանտների համար նախատեսված պահման վայրերը գրեթե 30 անգամ գերբնակեցված են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սեուտայի ​​կառավարության նախագահության և ներքին կառավարման հարցերով խորհրդական Ալբերտո Գայտանին։

Գայտանի խոսքով՝ քաղաքում ներկայումս տեղակայված է 862 միգրանտ երեխա։

«Նախարարության կողմից մեզ հատկացված վայրի սովորական տարողունակությունը 29 տեղ է։ Հետևաբար, մենք խոսում ենք գրեթե 3000% — 2872% գերբնակեցվածության մասին»,- ասել է նա Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա հայտնել է, որ Սեուտայում միգրանտների համար նախատեսված ժամանակավոր կեցավայրը նույնպես գերբնակեցված է, քանի որ այն նախատեսված է ընդամենը 600 մարդու համար։

«Այն գտնվում է լիակատար փլուզման վիճակում. մոտ 1000 մարդ ճամբար է խփել դրա շուրջ: Իրավիճակը շատ դժվար է, տեսնենք, թե արդյոք քաղաքը կարո՞ղ է հաղթահարել այս խնդիրը»,- ասել քաղաքական գործիչը։

Վերջին օրերին Հյուսիսային Աֆրիկայի Սեուտա քաղաքում կտրուկ աճել է Մարոկկոյից լողալով և ոտքով հասնելու փորձ կատարող միգրանտների թիվը: Սեուտայի ​​քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասի խոսքով՝ քաղաք է մտել մոտ 60 000 մարդ: Իսպանիան հայտնել էր ավելի քան 48 000 միգրանտի Մարոկկո վերադարձնելու մասին։ Սահմանային անցման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 72-ի։

Սեուտան Իսպանիայի էքսկլավն է Հյուսիսային Աֆրիկայում. այն Աֆրիկայի հետ ԵՄ արտաքին ցամաքային սահմանի երկու հատվածից մեկն է։ Հուլիսի վերջին այս տարածաշրջանում անօրինական ներգաղթյալների հոսքը կտրուկ շատացել էր՝ կապված Իսպանիայի գերագույն դատարանի որոշման հետ, որն ամսվա սկզբին վճռել էր, որ դեպի Սեուտա հասնելու փորձի ժամանակ ծովում ձերբակալված միգրանտները չեն կարող վերադարձվել պարզեցված կարգով, ինչը նախկինում թույլ էր տալիս իշխանություններին անմիջապես հետ ուղարկել սահմանային արգելապատնեշները հատելու փորձ կատարող մարդկանց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+