Ավելի քան 48 300 անօրինական միգրանտ արդեն վերադարձել է Իսպանիայի Սեուտայից Մարոկկո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը։
Այսօր ավելի վաղ Սեուտայի քաղաքապետ և նախագահ Խուան Խեսուս Վիվասը հայտնել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում Մարոկկոյից Իսպանիայի Սեուտա է մուտք գործել մոտ 60 000 մարդ։ Դա Սեուտայի բնակչության 70%-ն է։
Իսպանիան նաև հայտարարել էր Սեուտայում բանակի տեղակայման մասին՝ իրավիճակը կարգավորելու նպատակով: BBC-ի փոխանցմամբ՝ սահմանի ճեղքման ժամանակ առնվազն 18 միգրանտ է զոհվել։
Սեուտան Իսպանիայի էքսկլավն է Հյուսիսային Աֆրիկայում. այն Աֆրիկայի հետ ԵՄ արտաքին ցամաքային սահմանի երկու հատվածից մեկն է։ Հուլիսի վերջին այս տարածաշրջանում անօրինական ներգաղթյալների հոսքը կտրուկ շատացել էր՝ կապված Իսպանիայի գերագույն դատարանի որոշման հետ, որն ամսվա սկզբին վճռել էր, որ դեպի Սեուտա հասնելու փորձի ժամանակ ծովում ձերբակալված միգրանտները չեն կարող վերադարձվել պարզեցված կարգով, ինչը նախկինում թույլ էր տալիս իշխանություններին անմիջապես հետ ուղարկել սահմանային արգելապատնեշները հատելու փորձ կատարող մարդկանց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



