Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևին։
Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը և Արարատ Ավետիսյանը դարձել էին առաջնության բրոնզե մեդալակիրներ։
Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը Բաքվի ազգային մարմնամարզության արենայում անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մրցումները մեկնարկել են հունահռոմեական ոճի գոտեմարտերով, այնուհետև կանցկացվեն կանանց և ազատ ոճի մրցաշարերը։
United World Wrestling-ի տվյալներով՝ առաջնությանը մասնակցում է ռեկորդային 675 մարզիկ՝ 242 հունահռոմեական ոճի ըմբիշ, 191 կին ըմբիշ և 242 ազատոճային։
Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 16 ըմբիշ՝ 10-ը հունահռոմեական, 6-ը՝ ազատ ոճում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



