Ֆրանսիայի Արկաշոն լագունը կլանած և այժմ Բորդոյի ծայրամասին հասնող զանգվածային հրդեհը ոչնչացրել է 42 000 հեկտար հողատարածք՝ ստիպելով տարհանել 220 000 մարդու, հայտնել է Le Figaro-ն։
«Հուլիսի 26-ի առավոտյան՝ ժամը 4:00-ի դրությամբ, այրված տարածքը կազմում է 42 000 հեկտար»,- մեջբերել է թերթը։
Հայտարարվել է նաև Բորդոյի և Իսպանիայի միջև գտնվող A63 մայրուղու 60 կիլոմետրանոց հատվածի փակման մասին։ Բորդոյից հարավ երկաթուղային երթևեկությունը լիովին դադարեցվել է։
Հրդեհի մարմանը մասնակցում են 750 հրշեջ և 1000 զինվորական, մինչդեռ 1700 անվտանգության աշխատակից է տեղակայվել տարհանման գործողություններ իրականացնելու և տարհանված տարածքներում լքված տների հսկողությունն ուժեղացնելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



