Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:57

Իրանը դեպի Հայաստան գազի արտահանման նոր կոմերցիոն մոդել է առաջարկել

Իրանը դեպի Հայաստան գազի արտահանման նոր կոմերցիոն մոդել է առաջարկել

Իրանական կողմը դեպի Հայաստան գազի արտահանման նոր կոմերցիոն մոդել է առաջարկել, որը կգործի «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափին զուգահեռ, գրել է Mehr-ը։

Ըստ հրապարակման՝ համաձայնության մասին հայտարարվել է հուլիսի 25-ին Թեհրանում՝ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման ավարտին։

Նշվում է, որ թեև երկու երկրի ներկայիս էներգետիկ գործընկերությունը հիմնված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափի վրա, իրանական կողմն առաջարկել է նոր կոմերցիոն մոդել՝ բնական գազի արտահանումն ընդլայնելու նպատակով։

Կողմերը դիտարկել են էներգետիկ նախագծերի լայն շրջանակ՝ երկկողմ առևտրի ընդլայնում, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանում, նավթավերամշակման գործարանի կառուցում և Հայաստանին նավթամթերքի մատակարարում։

Խուդաթյանն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների սահմանին Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը։

Նախարարները նշել են, որ նախագծի իրականացումը կբարձրացնի Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային հզորությունները և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։

Հայ նախարարը նաև գոհունակությամբ նշել է ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության առաջընթացը։ Խուդաթյանի խոսքով՝ Իրանն զգալիորեն ներգրավված է Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտում համագործակցությունը և համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ։

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։

Հայաստանի տնտեսական կախվածությունը գազի մատակարարումից թուլացնելու համար «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ 4-5 տարվա ընթացքում Իրանից էներգիա դիմաց գազ ստանալու առաջարկով էր հանդես եկել։ 

Նա մայիսի 28-ին հայտարարել էր, որ ռուսական գազից հրաժարվելու մտադրություն չունեն, սակայն կդիվերսիֆիկացնեն դաշտը, որտեսզի կախվածությունը մեկ կետից թուլանա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+