Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:29

Թրամփը Չինաստանին մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ․ Պեկինը պատասխանել է

Թրամփը Չինաստանին մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ․ Պեկինը պատասխանել է

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը հերքել է ընտրություններին միջամտելու մեղադրանքները, դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը մեջբերել է CBS News հեռուստաալիքը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել էր 220 միլիոն ընտրողի անձնական տվյալների անօրինական հասանելիություն ստանալու մեջ՝ կատարվածն անվանելով ընտրողների տվյալների «պատմության մեջ ամենախոշոր արտահոսքը»։

«18 նահանգի տասնյակ միլիոնավոր ընտրողների տվյալներ հաքերային հարձակումների արդյունքում գնվել, գողացվել կամ հափշտակվել են Չինաստանի կողմից»,- իր ուղերձում հայտարարել է Թրամփը։

Այդ տվյալները ներառում են անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, կուսակցական պատկանելություն և ընտրությունների գրանցման համար անհրաժեշտ այլ գաղտնի տեղեկություններ։

Չինաստանի դեսպանատունն, իր հերթին, ընդգծել է, որ Պեկինը մշտապես հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։

«ԱՄՆ նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են։ Դրանց արդյունքը որոշվում է ամերիկացի ժողովրդի քվեներով։ Չինաստանը երբեք չի միջամտել և չի միջամտելու ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին»,- ասված է դեսպանատան արձագանքի մեջ։

Թրամփը նաև պնդել էր, որ ԱՄՆ-ի հակառակորդները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան, ունեն համապատասխան կարողություններ՝ ընտրությունների ընթացքը վտանգելու համար։

The New York Times-ը հուլիսի սկզբին անդրադարձել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի չորրորդ ժամկետին ընդառաջ երկրում ստեղծված իրավիճակին։ Ըստ պարբերականի՝ պետական ապարատի հնարավոր վերակառուցումը Չինաստանում տեղի է ունենում ռազմական ղեկավարությունում և կոմունիստական կուսակցությունում ընթացող զտումների ֆոնին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+