Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:57

Այսօր Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այսօր Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։

Այն հայկական ամենասիրված ու ամենամեծ ամառային տոնն է, որն իր մեջ միավորում է քրիստոնեական խորհուրդն ու դարերից եկող ժողովրդական ավանդույթները։

Վարդավառը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոններից երրորդն է: Ըստ եկեղեցական ավանդության՝ այս օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրացել է Թաբոր լեռը, որտեղ նրանց առջև պայծառակերպվել է՝ ցուցադրելով իր աստվածային փառքը։

Տոնի ժողովրդական արմատները գալիս են դեռևս նախաքրիստոնեական շրջանից և կապվում ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի, ինչպես նաև արգասաբերության աստված Վահագնի հետ։ Հենց Աստղիկ աստվածուհուց էլ մնացել է տոնի գլխավոր խորհրդանիշը՝ վարդաջուրն ու միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը, որը խորհրդանշում է մաքրագործում ու օրհնություն:

Այսօր հանրապետության բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո իրականացվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս կողմերի ու բերքի օրհնություն, ինչպես նաև աղավնիներ թռցնելու արարողություն: Եկեղեցական արարողություններից հետո տոնախմբությունները տեղափոխվում են փողոցներ ու բակեր, որտեղ մարդիկ, անկախ տարիքից, մեծ շուքով ու խնդությամբ միմյանց ջրում են:

Միջոցառումներին ծանոթանալու համար կարդացեք նաև՝

«Ոչ ոք չոր չի մնա»․ «Վարդավառ 2026» տոնական միջոցառում՝ Երևանում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+