Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:23

Սև Օհանյանը՝ «Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի պատվավոր հյուր

Սև Օհանյանը՝ «Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի պատվավոր հյուր

Օսկարակիր պրոդյուսեր, հայազգի Սև Օհանյանը, որպես պատվավոր հյուր, կմասնակցի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 23-րդ կինոփառատոնին։

Վերջին 15 տարվա ընթացքում Օհանյանը թողարկել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Որոնում»-ը (Searching), «Հուդան և սև մեսիան» (Judas and the Black Messiah) և ռեժիսոր Ռայան Քուգլերի «Մեղսավորները» (Sinners)։ Վերջինիս համար պրոդյուսերն այս տարվա սկզբին արժանացել էր ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի։

Փառատոնի շրջանակում կայանալու է նաև պրոդյուսեր Օհանյանի 2008 թվականի ռեժիսորական դեբյուտի՝ «Իմ մեծ, գեր հայկական ընտանիքը» (My Big Fat Armenian Family) ֆիլմի երևանյան պրեմիերան։

Սոցիալական ցանցերում կիսվելով այս նորությամբ՝ Օհանյանը նշել է, որ սա բառացիորեն իր իրականացած երազանքն է։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը, Armenia Today-ին հայտնել է փառատոնի մամուլի խոսնակ Ռոզա Գրիգորյանը։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանի ամենախոշորներից մեկը։

Օհանյանի «Մեղսավորները» (Sinners) ֆիլմն այս տարի Լոս Անջելեսում կայացած 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանն արժանացել էր չորս մրցանակի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+