Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում չեղարկվել է տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շիրվան Քերիմովի ՌԴ քաղաքացիությունը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Քերիմովն այժմ գտնվում է Ադրբեջանում։ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվելու և փաստաթղթերի անվավեր ճանաչվելու մասին որոշման վերաբերյալ նրան տեղեկացրել են այն ժամանակ, երբ նա արդեն լքել էր ՌԴ տարածքը և հասել Ադրբեջան։
Քերիմովի վճռին նախորդել էր մարտին Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու դեմ ներկայացված մեղադրանքը։ Վերջինս մեղավոր էր ճանաչվել 2001 և 2011 թվականներին կատարած սպանության և սպանության փորձի մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







