Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:59

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից քննչական գործողությունների ժամանակ տեղափոխված առյուծներից մեկը քնեցնող ներարկումից հետո չի արթնացել, հայտնել է «Փաստինֆոն»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Առյուծի անկման մասին հայտնել են նաև «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները։

Առյուծի անկման միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռևս չի ներկայացվել, և լուրն այս պահին պաշտոնապես հաստատված չէ։ Իրավապահ մարմինները հարցի առնչությամբ առայժմ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։

Armenia Today-ը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել տարածված տեղեկությունը, սակայն նյութի հրապարակման պահին պատասխան չի ստացել։

Երևանի կենդանաբանական այգին ավելի ուշ հաստատել է առյուծներից մեկի՝ քնեցումից չարթնանալու տեղեկությունը։

Ըստ այգու վարկածի՝  կենդանու անկելը պայմանավորված է «մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով)»։

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- նշել են այգու մամուլի ծառայությունից։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնա քննության առարկա։

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Դրանք ճանաչվել էին որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։ Քննչական կոմիտեից պնդում են, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն դրամի վնաս։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ծառուկյանն ունեցել է կենդանիներ պահելու բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, իսկ դրանց խնամքի պայմանները համապատասխանել են սահմանված նորմերին ու հանդիսացել լավագույններից մեկը երկրում։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել էր, որ տարիներ առաջ Երևանի կենդանաբանական այգուն առյուծի ձագ նվիրելու համար անհրաժեշտ էր անցնել երկարատև փաստաթղթային գործընթաց և վստահեցրել, որ իր մոտ պահված բոլոր կենդանիների փաստաթղթերը միշտ պատշաճ ձևակերպված էին։

Թարմացված է՝ 07.07.2026 | 18։55

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+