Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան Instagram-ում բաժանորդների քանակով շրջանցել է Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուային, հայտնել է «Վեստին»։
Այս ցուցանիշով նա ռեկորդակիր է դարձել գործող դարպասապահների շրջանում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում Վոզինյան հետ էր մղել սեփական դարպասին կատարված 8 հարված: Այդուհանդերձ, նրա թիմը լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով զիջել էր մրցակցին։
Խաղից հետո դարպասապահի բաժանորդների թիվը հասել է 19,8 միլիոնի նշագծին։ Նախորդ ռեկորդակիր Կուրտուան ունի 18 միլիոն:
Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Վոզինյայի հաշիվն ուներ ընդամենը 50 000 բաժանորդ։
Կաբո Վերդեի դարպասապահին գերազանցում է միայն կարիերան ավարտած Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Նրա ակտիվում կա 20,4 միլիոն բաժանորդ։
Կաբո Վերդեի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ է մասնակցել աշխարհի առաջնությանը։ Խմբային փուլում նրանք ոչ-ոքի էին խաղացել Իսպանիայի (0:0), Ուրուգվայի (2:2) և Սաուդյան Արաբիայի (0:0) հավաքականների հետ ու դուրս եկել մրցաշարի 1/16 եզրափակիչ, որտեղ 2։3 հաշվով զիջել էին Արգենտինայի հավաքականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



