Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:55

Երևանում Ֆոն դեր Լայենին կոչ են արել աջակցել քաղբանտարկյալների ազատմանը

Երևանում Ֆոն դեր Լայենին կոչ են արել աջակցել քաղբանտարկյալների ազատմանը

«Հայաքվե» միավորման անդամները բողոքի ակցիա են անցկացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ նրա ուշադրությունը հրավիրելով Հայաստանի քաղբանտարկյալներին։ Ակցիան ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Ի սկզբանե ակցիան նախատեսվում էր անցկացնել կառավարության գլխավոր շենքի դիմաց, սակայն ոստիկանության գործողությունների պատճառով այն տեղի է ունեցել շենքի հարակից տարածքում։

Ակցիայի մասնակիցներն անգլերեն կոչերով դիմել են ֆոն դեր Լայենին՝ հորդորելով աջակցել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց ազատմանը։ Նրանք պահել են պաստառներ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի, «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանի, ինչպես նաև քրեական գործերով անցնող հոգևորականների պատկերներով։

Ակցիայի կազմակրպիչներն ընտրությունների հետ կապված քաղաքական հետապնդումների վերաբերյալ կազմված տեղեկանքն էլեկտրոնային նամակի տեսքով ուղարկվել է մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրներում չի կարող լինել 50-ից ավելի քաղբանտարկյալ։ Նրա խոսքով՝ ֆոն դեր Լայենը «գովաբանում էր ժողովրդավարությունը», որտեղ դեռևս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ քաղբանտարկյալներ կային։

«Քաղբանտարկյալներն իմ ու ձեր չեն լինում։ Քաղբանտարկյալների իրավունքների համար բոլորս պետք է պայքարենք՝ անկախ նրանից, թե նրանք քաղաքական ի՞նչ հայացքներ են ունեցել»,- նշել է նա։

Մամիջանյանը նաև քննադատել է ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին հայտարարությունները՝ մինչ Սահմանադրական դատարանի որոշումը դրանց արդյունքների վիճարկման գործով։

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ եվրոպական կառույցները, իր գնահատմամբ, հաճախ աչք են փակում Հայաստանում ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների խախտումների վրա՝ ելնելով աշխարհաքաղաքական շահերից։ Նա նաև Հայաստանն անվանել է «մանիպուլյացիաների հերթական զոհ» և հայտարարել, որ Արցախի հանձնումը պետք է դաս լինի ՀՀ քաղաքացիների համար։

«Հայաստանն ավելի պաշտպանված չէ, քան Արցախը։ Արցախի հանձնումը դաս պետք է լինի Հայաստանի քաղաքացիների համար։ Այսօր նոր օրենք են ուզում ընդունել՝ ընտրելու իրավունքից զրկելով դրսում ապրող ՀՀ քաղաքացիներին։ Եվ սա վերջը չէ, սա նոր բռնաճնշումների ալիքի սկիզբն է»,- նշել է նա։

«Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալների հարցում չպետք է լինի «յուրայինների» և «օտարների» բաժանում։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները պետք է միասնական լինեն նրանց իրավունքների պաշտպանության հարցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+