Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:59

ԿԸՀ-ն թույլատրել է Ղազինյանի նկատմամբ քրհետապնդումը և նրան ազատությունից զրկելը

ԿԸՀ-ն թույլատրել է Ղազինյանի նկատմամբ քրհետապնդումը և նրան ազատությունից զրկելը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Այս մասին հայտնել է փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Ուղիղ հեռարձակումը ԿԸՀ-ից՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Պաշտպանական կողմը Ղազինյանի վերաբերյալ ԿԸՀ որոշումը որակել է քաղաքական և հայտարարել մեղքն ապացուցող փաստերի բացակայության մասին: Խափանման միջոցի կիրառման հարցն այժմ կքննի դատարանը:

Վարդևանյանը չի բացառել, որ մինչև այդ Ղազինյանը կարող է ձերբակալվել: Ղազինյանն ինքը ևս հավանական է համարել իր կալանավորումը։ Ղազինյանը ԿԸՀ նիստից հետո իր նկատմամբ գործընթացը քաղաքական է անվանել և տեղեկացրել, որ գնում է Քննչական կոմիտե և պատրաստ է յուրաքանչյուր սցենարի։ Նա նշե է, որ ակնկալիքներ չունի իրավապահ մարմիններից։

Վարդևանյանը նաև հայտնել է, որ ԿԸՀ-ում քննում են նաև դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը։ Թե ինչ գործով է անցնում Եղիազարյանը, մանրամասներ դեռ չկան։ ԿԸՀ-ում Ղազինյանի և Եղիազարյանի վերաբերյալ նիստերը դռնփակ են։ Ղազինյանը լրագրողներն հայտնել է, որ միջնորդել էր դռնբաց անցկացնել, սակայն ԿԸՀ-ն մերժել էր դիմումը։

Վարդևանյանի խոսքով՝ Ղազինյանին վերագրում են ենթադրյալ ընտրակաշառք տալու նախապատրաստության հոդվածը, սակայն գործով ներկայացված նյութերում, նրա գնահատմամբ, բացակայում են այդ մեղադրանքը հիմնավորող տվյալները։

Վարդևանյանը մեղադրանքի բովանդակությունը նույնպես քաղաքական է որակել և հայտարարել, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում նման միջնորդության չի հանդիպել։ Նրա խոսքով՝ գործով որևէ տվյալ չկա այն մասին, որ Ղազինյանը փորձել է ազդել վարույթի ընթացքի վրա կամ խոչընդոտել քննությանը։ Փաստաբանը նաև չի բացառել, որ իրավապահները կարող են դիմել դատարան՝ Ղազինյանին կալանավորելու միջնորդությամբ։

Վարդևանյանն ընդգծել է, որ ներկայացված նյութերը չեն պարունակում ենթադրյալ հանցագործությանը Ղազինյանի առնչությունը հաստատող ապացույցներ։ Ղազինյանը նիստից հետո նույնպես տեղեկացրել է, որ դատախազությունը որևէ հիմնավորում չի ներկայացրել։

Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը հիմնված է բացառապես երրորդ անձանց խոսակցության գաղտնալսման հրապարակված դրվագի վրա, որի մասնակիցներից մեկը, փաստաբանի պնդմամբ, նույնիսկ ծանոթ չէ Ղազինյանի հետ։ Փաստաբանը շեշտել է, որ ձայնագրությունն ինքնին չի հաստատում ընտրողներին կաշառելու նախապատրաստությունը։

Ղազինյանը նույնպես հերքել է 1,4 մլն դրամ փոխանցելու վերաբերյալ մեղադրանքները։ Մեկնաբանելով գործի հիմքում ընկած գաղտնալսման արտահոսքի հատվածը՝ ըստ որի՝ զրույցի մասնակիցներից մեկն ասում է՝ «Ղազինյան Դավոն 1,4 մլն դրամ է փոխանցել Արման անունով անձի», Ղազինյանը հայտարարել էր, որ որևէ գումար որևէ մեկին չի տվել։

«Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ՝ ով ում ինչ է տվել։ Նույնիսկ տեսականորեն, եթե նման բան լիներ, ինչպե՞ս է ապացուցվում, որ դա ընտրակաշառք է»,- նշել է նա։

Վարդևանյանի խոսքով՝ մեղադրանքի անհիմն լինելու մասին է վկայում նաև հենց Ղազինյանի վարքագիծը, որը չի թաքնվել, չի խոչընդոտել քննությանը և շարունակել է հանրային գործունեությունը։ Գործի նյութերը շուրջ երկու շաբաթ հանրային հասանելիություն են ունեցել, իսկ Ղազինյանն ամբողջ ընթացքում գտնվել է ազատության մեջ և դրսևորել պատշաճ վարքագիծ, հավելել է նա։

Նա հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող գործընթացը կապում է իշխանությունների «վախերի» հետ՝ պայմանավորված ընդդիմության գործոնով։

Նա քրեական հետապնդման մեկնարկը կապել է իշխանությունների՝ իր քաղաքական ակտիվության վրա ազդելու փորձերի հետ։ Նպատակը, Ղազինյանի խոսքով, իրեն մեկուսացնելն է։

«Չգերագնահատելով իմ անձը՝ կարծում եմ, որ սա ուղղված է թե՛ իմ ակտիվության, թե՛ մեր քաղաքական ուժի դեմ։ Տարբեր ազդակներ արդեն ունենք, այնպես որ ինձ համար սա անակնկալ չէ»,- ասել է նա։

Ավելի ուշ Վարդևանյանը հայտնել է, որ Եղիազարյանի վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ն հետաձգել է։

Հակակառուպցիոն կոմիտեն Ղազինյանին մեղադրում է ընտրողներին ենթադրյալ ընտրակաշառք խոստանալու մեջ, ինչի հիմքով էլ հունիսի 6-ին դիմել էր դատախազությանը՝ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

Թարմացված է՝ 17.06.2026 | 18։05

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+