Փաստաբան Վաչե Սիմոնյանը հայտնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 12-ին ձերբակալված ռուս բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկու ազատ արձակման մասին: Սիմոնյանը այդ մասին ասել է Armenia Today-ին՝ պարզաբանելով, որ Վերբիցկու ազատ արձակումը կապված է օրենքով սահմանված 72-ժամյա ձերբակալման ժամկետը լրանալու հետ:
Ավելի վաղ գիտնականի ձերբակալության մասին հայտնել էր ՌԲԿ-ն՝ հղում անելով Երևանի օդանավակայանի ոստիկանության բաժնին։ 2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանում Վերբիցկու դեմ քրեական գործ էր հարուցվել ահաբեկչության կոչերի հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։
Նրա խոսքով՝ ձերբակալության 3 օրերի ընթացքում ՌԴ-ից արտահանձման պահանջ չի ստացվել։ Փաստաբանի տվյալներով՝ Վերբիցկուն ձերբակալել են ՌԴ-ի կողմից հետախուզման մեջ գտնվելու հիման վրա և հայտնի չէ, թե կստանա՞ն արդյոք ՌԴ-ից արտահանձման հարցում ապագայում, թե՞ ոչ։ Նա հավելել է, որ պարզ չէ նաև մեղադրանքը, քանի որ ՌԴ-ից գործի նյութեր չեն ուղարկվել իրենց։
Միևնույն ժամանակ, փաստաբանը չի բացառել, որ բլոգերի նկատմամբ կարող է կիրառվել երկրից մեկնելու սահմանափակում:
«Իր ազատությունն այս պահին չի ենթադրում, որ նա կարող է ՀՀ սահմանն անխոչընդոտ լքել։ Մենք փորձելու ենք կարգավորել այդ հարցը, քամի որ այն շատ կնճռոտ է․ ՀՀ-ում դա կարգավորումից դուրս է մնացել։ Դեպքեր կան, որ մարդկանց մերժում են հեռանալ»,- պարզաբանել է նա:
Վերբիցկունին 2025 թվականի սկզբին հետախուզման մեջ էր հայտարարվել և ընդգրկվել ահաբեկիչների ու ծայրահեղականների ցանկում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը Նա քննադատելուց հետո։
Ավելի վաղ գիտնականի ձերբակալության մասին հայտնել էր ՌԲԿ-ն՝ հղում անելով Երևանի օդանավակայանի ոստիկանության բաժնին։ 2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանում Վերբիցկու դեմ քրեական գործ էր հարուցվել ահաբեկչության կոչերի հոդվածով։ 2025 թվականի սկզբից մաթեմատիկոսը հետախուզման մեջ էր, ընդգրկվել էր ահաբեկիչների ու ծայրահեղականների ցանկում։
Վերբիցկին երկար ժամանակ դասավանդել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Նա քննադատել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը և որպես Բրազիլիայի մաքուր և կիրառական մաթեմատիկայի ազգային ինստիտուտի (IMPA) աշխատակից՝ ստորագրել գիտնականների բաց նամակը ռազմական գործողությունների դեմ։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Վերբիցկուն ազատ են արձակել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







