Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:35

ՀՀ դպրոցական նախագիծը 3-րդ մրցանակ է ստացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

ՀՀ դպրոցական նախագիծը 3-րդ մրցանակ է ստացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

ՀՀ դպրոցական նախագիծը 3-րդ մրցանակ է ստացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։

Նախագծի հեղինակն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը, որը հաղթել էր «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ում։

«Մթնոլորտային ջրային գոլորշու հարկադիր խտացում՝ օգտագործելով բազմաշերտ գրաֆենով պատված ծակոտկեն կերամիկական հիմքեր» նախագիծը մրցանակի է արժանացել ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում անցկացված Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառում։

Ըստ հրապարակման՝ մրցույթին ներկայացվել է 1383 նախագիծ՝ 1727 աշակերտի մասնակցությամբ՝ աշխարհի 6 տասնյակ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ երկրներից։

Regeneron ISEF-2026 տոնավաճառին Հայաստանից մասնակցել են նաև «Այբ» դպրոցի աշակերտներ Սոֆյա Սեյրանյանը, Մարիա Մելիքյանը և Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով «Sorbroot․ ծանր մետաղների ադսորբցիա ջրից՝ օգտագործելով պլաստիկից ստացված հումիլաթթվի նման մնացորդներ պարունակող սորբենտ» նախագծով։

Շահինյանն առաջիկայում կմասնակցի նաև Լոնդոնում անցկացվող Երիտասարդ գիտնականների միջազգային ֆորումին (LIYSF-2026), որը միավորում է 70-80 երկրի երիտասարդ գիտնականների։

Միաժամանակ, հայաստանյան ևս 2 նախագիծ կներկայացվի 2026թ․ սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք «Եվրոպական միության երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթին (The European Union Contest for Young Scientists, EUCYS), որը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և համարվում է Եվրոպայում աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթը։

Նշվում է, որ Հայաստանից կմասնակցեն «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Ղազարյանը և Հովհաննես Մանուկյանը՝ «Էյրիֆայ» նախագծով, ինչպես նաև Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը՝ «Խելացի բիոպլաստիկ» նախագծով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+