Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:11

Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում ԱՄՆ ակտիվությունից․ Ռուբիո

Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում ԱՄՆ ակտիվությունից․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում ԱՄՆ ակտիվությունից, սակայն Վաշինգտոնը չի խնդրում Երևանին հրաժարվել այլ երկրների հետ բարեկամությունից։

«Ռուսները հիացած չեն մեր ներգրավվածությամբ այնտեղ»,- ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Ռուբիոյի խոսքով՝ «կան ապացույցներ», որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի Հայաստանի ներկայիս կառավարությունը պարտվի առաջիկա ընտրություններում։

«Մենք այստեղ չենք՝ խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը, և ոչ էլ խնդրում ենք նրանց հրաժարվել այլ երկրների հետ բարեկամությունից»,- հայտարարել է Ռուբիոն՝ նշելով այն տնտեսական հնարավորությունները, որոնք Հայաստանը կստանա TRIPP նախագծի իրականացման միջոցով։

Պետքարտուղարը նախագիծն անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հիմք։ Նա հայտարարել է, որ «հայ ժողովուրդը կլինի այս միջանցքի հիմնական շահառուն», որը կարող է «հեղափոխություն մտցնել Հայաստանի ռազմավարական դիրքում» և վերափոխել նրա տնտեսությունը։

Մայիսի 26-ին, Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ, պետքարտուղարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել էր ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, «Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», ինչպես նաև «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+