Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:00

Իրանը միջոցներ է ձեռնարկում պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․ Փեզեշքիան

Իրանը միջոցներ է ձեռնարկում պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ․ Փեզեշքիան

Իրանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման և սպառազինության մեջ գտնվող ռազմական տեխնիկայի արդիականացման համար, Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնել է IRNA-ն։

«Կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում զինված ուժերին և մտադիր է այսուհետ ևս ամբողջությամբ նպաստել պաշտպանունակության ամրապնդման, բանակի նյութատեխնիկական ապահովման, սպառազինության ու օպերատիվ ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև զսպման ներուժի բարձրացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը»,- նշել է Փեզեշքիան։

Մայիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով հրաժարվել է մայիսի 19-ին Իրանին հասցվելիք նոր հարվածից։ Այդ երկրները հնարավոր են համարում Թեհրանի հետ այնպիսի համաձայնությունների ձեռքբերումը, որոնք նախատեսում են հրաժարում միջուկային զենքից։

Իր հերթին՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային վստահեցրել էր, որ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և լի է վճռականությամբ՝ հակառակորդին «նոր անակնկալներ» մատուցելու համար։ Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան մայիսի 19-ին խոստացել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումների կրկնության դեպքում Իրանը նրանց դեմ «նոր ճակատներ» կբացի և կդիմի պայքարի նոր մեթոդների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+