Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+1°
  • Կապան+4°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:52

Գերմանիան քաղաքացիական ենթակառուցվածքները պատերազմի է պատրաստում․ ԶԼՄ

Գերմանիան քաղաքացիական ենթակառուցվածքները պատերազմի է պատրաստում․ ԶԼՄ

Գերմանիայի կառավարությունն սկսել է քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական նպատակներով վերափոխել, հայտնում է Bloomberg-ը։

Ինչպես նշել է գործակալությունը, Բալթիկ ծովի ափին գտնվող Բրեմերհավենում Եվրոպայի ամենամեծ ավտոմոբիլային նավահանգիստը կենթարկվի 1,35 միլիարդ եվրոյի արդիականացման։

Այս նախագիծը, որը ներառված է երկրի 2026 թվականի բյուջեում, Գերմանիային հնարավոր պատերազմին նախապատրաստելու ավելի լայն նախաձեռնության մի մասն է, ընդգծում է Bloomberg-ը։ Ռազմական հակամարտության դեպքում երկրի աշխարհագրական դիրքը և ռեսուրսներն այն կտեղադրեն ռազմավարական կարևոր դիրքում՝ զորքերին սարքավորումներ մատակարարելու համար։

Գերմանիայի կառավարության ծրագրերին հակառակ՝ բանակը չունի ռեսուրսներ նախագիծն ինքնուրույն իրականացնելու համար, ուստի իշխանություններն աջակցություն են փնտրում մասնավոր հատվածից։ Գործակալությունը նշել է, որ ընկերությունները պատրաստ են բանակին տրամադրել տրանսպորտային և պահեստավորման ծառայություններ, սակայն նման համագործակցությունը բարդանում է ճանապարհային և երկաթուղային ցանցերի հետ կապված խնդիրներով։

Գործակալությունը հավելում է, որ Բունդեսվերը պատրաստ չէ պետական-մասնավոր գործընկերության այն մասշտաբին, որն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա հարձակման դեպքում արագ զանգվածային մոբիլիզացիայի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+