Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:54

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները միասին կաշխատեն հարստացված ուրանը դուրս բերելու համար․ Թրամփ

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները միասին կաշխատեն հարստացված ուրանը դուրս բերելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները կաշխատեն միասին հարստացված ուրանն Իսլամական Հանրապետությունից դուրս բերելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան զորքեր կտեղակայվե՞ն Իրանում՝ ուրանը դուրս բերելու համար, նախագահը պատասխանել է. «Ոչ, զորքեր չկան։ Մենք կժամանենք և կտանենք այն նրանց հետ։ Այն միասին կհեռացնենք, քանի որ այդ ժամանակ համաձայնություն կձևավորվի, և երբ համաձայնություններ լինեն, մարտնչելու կարիք չի լինի»,- հավելել է նա։

Նա նշել է, որ երկու կողմերը մտադիր են հանդիպել արդեն այս շաբաթվա վերջին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը համաձայնություն է տվել Միացյալ Նահանգներին հանձնել 2025 թվականի հունիսին հարվածների ենթարկված միջուկային օբյեկտներում առկա հարստացված ուրանը։

Թրամփն ապրիլի 10-ին հայտարարել էր, որ Թեհրանն անձնական շփումների ժամանակ պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից։

Իսլամաբադում ապրիլի 11-ին տեղի էին ունեցել բանակցություններ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև։ Կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ առկա հակասությունների պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+