Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:56
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Դավիթ Մինասյանի գործը քննող ստորաբաժանման նոր պետ է նշանակվել

Դավիթ Մինասյանի գործը քննող ստորաբաժանման նոր պետ է նշանակվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական ստորաբաժանման երրորդ բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարոյանը՝ փոխարինելով Դավիթ Կիրակոսյանին, որն իրականացնում էր Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործի քննությունը։

Սարոյանը 34 տարեկան է, ավելի վաղ աշխատել է ոստիկանության համակարգում, իսկ 2014-ից արդեն՝ Քննչական կոմիտեում։ Մինչ այս նշանակումը նա զբաղեցրել էր պաշտոններ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում և Շենգավիթի քննչական բաժնում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրակոսյանը, ում վարույթում էր գտնվում 18-ամյա դպրոցական Մինասյանի քրեական գործը, պաշտոնից ազատվել էր։ Պատճառները հայտնի չեն։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել։

Մինասյանի գործը քննող 2 քննիչները՝ Հակոբ Հակոբկոխյանը և Կիրակոսյանն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։ Ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել էր Մինասյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+