Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:40

ՄՕԿ-ն արգելել է տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց մրցումներին

ՄՕԿ-ն արգելել է տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց մրցումներին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշում է կայացրել արգելել տրանսգենդեր անձանց մասնակցությունը կանանց մրցումներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից սկսած՝ կանանց մրցումներին կարող են մասնակցել միայն կենսաբանական կանայք, ինչը որոշվելու է SRY գենի առկայության թեստի հիման վրա:

«Այս քաղաքականությունը, որը հիմնված է փաստերի և փորձագիտական գնահատականների վրա, ուղղված է կանանց մրցումներում արդարության, անվտանգության և ազնվության ապահովմանը: Այն հետադարձ ուժ չունի և չի տարածվում սիրողական սպորտային ծրագրերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՄՕԿ-ի ղեկավար Քիրսթի Քովենթրին նոր քաղաքականությունն արդարացի է անվանել՝ նշելով, որ այն հիմնված է գիտական տվյալների վրա և մշակվել է բժշկական փորձագետների կողմից:

«Օլիմպիական խաղերում նույնիսկ ամենափոքր առավելությունը կարող է որոշիչ լինել հաղթանակի և պարտության միջև: Ուստի ակնհայտ է, որ անարդարացի կլիներ, եթե կենսաբանական տղամարդիկ մրցեին կանանց կատեգորիայում: Ավելին, որոշ մարզաձևերում դա անգամ անվտանգ չէ»,- ասել է նա:

2024 թվականի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի կանանց մրցումներում հաղթող էին դարձել Թայվանի ներկայացուցիչ Լին Յու-թինը (մինչև 57 կգ) և Ալժիրի ներկայացուցիչ Իման Խելիֆը (մինչև 66 կգ): Օլիմպիական խաղերի ավարտից հետո ֆրանսիացի լրագրող Ջաֆար Այտ Աուդիան հրապարակել էր Խելիֆի գենդերային թեստի արդյունքները: Ըստ զեկույցի՝ Խելիֆի մոտ արգանդի բացակայություն և ներքին ամորձիների առկայություն է հայտնաբերվել: Քրոմոսոմային թեստը հաստատել էր XY կարիոտիպը, իսկ հորմոնալ թեստն արձանագրել էր տեստոստերոնի մակարդակը, որը համապատասխանում է տղամարդկանց ցուցանիշին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+