Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:50

Ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, «չպատերազմ»․ Սուրեն Սուրենյանց

Ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, «չպատերազմ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական ու նախընտրական իրավիճակին, Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։ Նա վերլուծել է նաև տարածաշրջանային իրադրությունը, հայ-ադրբեջանական բանակցությունները և խաղաղության գործընթացը։

Սուրենյանցը նշել է, որ ընտրական պայքարի ընթացքում քաղաքացիները պետք է առաջնորդվեն ոչ թե քաղաքական ուժերի հնչեցրած լոզունգներով, այլ չափելի խոստումներով, հստակ թվերով և ծրագրերի իրագործման մեխանիզմներով։

Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է ընտրությունների ինստիտուտը, սակայն քաղաքական պատասխանատվության և հաշվետվողականության մշակույթը լիարժեք ձևավորված չէ, ինչի հետևանքով ընտրություններից հետո քաղաքական ուժերը հաճախ իրենց խոստումների համար պատասխանատվություն չեն կրում։

Քաղաքագետը նաև ընդգծել է, որ հասարակությունը հաճախ ընտրություն է կատարում ոչ թե ծրագրերի, այլ առաջնորդների շուրջ ձևավորված ընկալումների հիման վրա, ինչն, ըստ նրա, բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև ժամանակակից քաղաքականությանն ընդհանուր առմամբ։ Այդ պայմաններում, Սուրենյանցի խոսքով, կարևոր է պահանջել հստակ ծրագիր և վերահսկել դրա կատարումը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նա հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը չի կարելի խաղաղություն համարել։ Սուրենյանցի գնահատմամբ՝ Հայաստանը չունի խաղաղության պայմանագիր, չկան միջազգային երաշխիքներ, լուծված չեն գերիների և օկուպացված տարածքների հարցերը, ուստի տեղի ունեցողն առավել ճիշտ է բնութագրել որպես ոչ թե խաղաղություն, այլ չամրագրված հրադադար։

«Ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, «չպատերազմ»։ Իշխանությունը բանակցում է ոչ թե խաղաղության, այլ սողացող կապիտուլյացիայի մոդելի շուրջ»,- նկատել է նա։

Սուրենյանցը նշել է, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը հանդես է գալիս երաշխավորված խաղաղության մոդելի օգտին՝ միջազգային մեխանիզմների, անվտանգության լրացուցիչ երաշխիքների և ավելի հավասարակշռված բանակցային գործընթացի միջոցով։

Քաղաքագետը նաև անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ Հայաստանը ներկայում չունի հստակ դաշնակիցներ։ Նրա խոսքով՝ Երևանը հրաժարվել է նախկին, թեկուզ անկատար անվտանգության համակարգից, միաժամանակ՝ Արևմուտքից չի ստացել անվտանգության նոր երաշխիքներ, ինչի հետևանքով երկիրը հայտնվել է ավելի խոցելի իրավիճակում։

«Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ»,- շեշտել է նա։

Սուրենյանցը խոսել է նաև ներքաղաքական օրակարգի ձևավորման մասին՝ նշելով, որ այն շարունակում է մեծապես պայմանավորվել գործող իշխանության կողմից, իսկ ընդդիմությունը դեռ չի կարողացել ամբողջությամբ իր ձեռքը վերցնել օրակարգ թելադրելու նախաձեռնությունը։ Նա նաև ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության մոտեցումները ներքաղաքական հարցում՝ ընդգծելով, որ իրենք հանդես են գալիս ավելի հաշվարկված և իրատեսական քաղաքական ծրագրով։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, նա քննադատել է Հայաստանի արձագանքն Իրանի շուրջ իրադարձություններին։ Սուրենյանցը նշել է, որ արտաքին քաղաքական քայլերում հաճախ նկատվում է ինքնուրույնության պակաս։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուրջ մարտահրավերների առաջ, ինչի պայմաններում ընտրությունների արդյունքը կարող է որոշիչ նշանակություն ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+