Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:38

ՀՀ ԱԳՆ-ն Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին թեժ գծեր է բացել Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

ՀՀ ԱԳՆ-ն Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին թեժ գծեր է բացել Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին թեժ գծեր է բացել Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների համար, հայտնում է գերատեսչությունը։ 

Նախարությունը վստահեցրել է, որ ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և կոչ է անում քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Թեժ գծեր

Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp)։ 

Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144։ 

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը կանխարգելիչ հարված էր հասցրել Իրանին։ Իսևայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր հարձակումը։ Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը։ Reuters-ը տեղեկացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։

Ի պատասխան՝ Իրանը տասնյակ հրթիռներ էր արձակել Իսրայելի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ, ԶԼՄ-ները հաղորդել են զոհերի մասին։ Իրանը հաստատել էր, որ հարձակվել է Մերձավոր Արևելքում գտնվող չորս ամերիկյան բազայի վրա՝ Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+