Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:51
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

4250 ուսանողի կացարան, տեխնոլոգիական կլաստեր. կառավարությունը հաստատել է «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը

4250 ուսանողի կացարան, տեխնոլոգիական կլաստեր. կառավարությունը հաստատել է «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը

Կառավարության փետրվարի 26-ի նիստում քննարկման է ներկայացվել և հաստատվել «Ակադեմիական քաղաքի» զարգացման լրամշակված հայեցակարգը:

Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ այն հիմնված է միջազգային փորձագիտական կազմակերպությունների կողմից մշակված գլխավոր հատակագծի, տրանսպորտային և ֆինանսական ոլորտների ուսումնասիրությունների վրա:

«Արդեն մի փուլում ենք, որ գերմանական ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, իտալական կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի և շարժունակության ուսումնասիրություն, իսկ TUM International-ի կողմից՝ տեխնոլոգիական կլաստերի և կառավարման համակարգի մոդելը»,- նշել է Անդրեասյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ERNST & YOUNG կազմակերպությունն ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության և ներդրումային հնարավորությունների վերլուծությունը, որը պատրաստ կլինի մարտին:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականից: Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողի համար նախատեսված կացարաններ, ավելի քան 74 հազար քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ համերգասրահ և համաժողովների կենտրոն, ինչպես նաև շուրջ 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստեր:

Նախարարը հայտնել է, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Պատասխանելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին՝ Անդրեասյանը հաստատել է, որ գլխավոր հատակագիծը  համաձայնեցված է բոլոր ենթակառուցվածքային գերատեսչությունների հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում Հայաստանում կստեղծվի ութ խոշորացված բուհ՝ պետության ամբողջական ֆինանսավորմամբ։ Նա տեղեկացրել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+