ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Դատախազը 2025-ի նոյեմբերի 5-ին Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով։
Նախորդ տարվա նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում արգելել են մեկնել երկրից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







