Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:01
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Կառավարությունն ընդլայնել է Խնայբանկի ավանդների փոխհատուցման շահառուների շրջանակը

Կառավարությունն ընդլայնել է Խնայբանկի ավանդների փոխհատուցման շահառուների շրջանակը

ՀՀ կառավարությունը 2026 թվականին կշարունակի նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցումը՝ այն տրամադրելով նաև մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագիծն ընդունվել է կառավարության հունվարի 29-ի նիստում։

Փոխհատուցումների վճարումը նախատեսվում է իրականացնել միայն անկանխիկ եղանակով՝ միաժամանակ ուժը կորցրած կճանաչվեն կանխիկ եղանակով փոխհատուցման վճարման ընթացակարգերը։ ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումների տրամադրումը կկատարվի «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում։

Սահմանվում է նաև անցումային կարգավորում․ մինչև որոշման ուժի մեջ մտնելը նշանակված, սակայն չդադարած փոխհատուցումների դեպքում կանխիկ եղանակ ընտրած ավանդատուների տվյալները կարող են ներառվել վճարման ցուցակներում առավելագույնը մինչև 2026 թվականի մարտ ամիսը։

Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները ուղղված են 2026 թվականի պետական բյուջեի կատարման ապահովմանը և տարեց քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ավելի ուշ նշել է, որ այս որոշմամբ ծրագրում ներառված շահառուների՝ մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնվածների թիվը 5000-6000 է։

«Ավանդները ստանալու համար անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ունենալով սոցիալական քարտ, հանրային ծառայությունների համարանիշ, եթե առկա է նաև ավանդատուի խնայողական գրքույքը, տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից՝ ավանդատույի բանկային հաշվին մինչև 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։ Եթե կան այլ փաստաթղթեր, կարող են նաև դրանք էլ ներկայացնել»,- մանրամասնել է նախարարը։

Նյութը թարմացվել է հունվարի 30-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+