Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:25

Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբավորումների» ցանկում

Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբավորումների» ցանկում

Իրանը Եվրամիության երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբավորումների» ցանկում, գրում է Al Jazeera-ն։

Սա Իրանի պատասխանն է ԵՄ-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշմանը։

«Եվրոպացիները փաստացի կրակեցին իրենց ոտքին և, կրկին կուրորեն ենթարկվելով ամերիկացիներին, ընդունեցին որոշում՝ ի վնաս սեփական ժողովուրդների շահերի»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Կայա Կալլասը հունվարի 29-ին հայտնել էր Բրյուսելի որոշման մասին՝ ընդգծելով, որ ճնշումները «չեն կարող մնալ անպատասխան»։ Թեհրանում այդ քայլը որակել էին որպես «ռազմավարական սխալ»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ստեղծվել է 1979թ․ Իսլամական հեղափոխությունից հետո և հանդիսանում է Իրանի զինված ուժերի առանձին ստորաբաժանում, որն անմիջականորեն ենթարկվում է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Կորպուսն առանցքային դեր ունի Իրանի պաշտպանության, արտաքին գործողությունների և տարածաշրջանային քաղաքականության մեջ։

Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ երկրում սկսված բողոքի ցույցերից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորության մասին բողոքի ակցիաները կոշտ ճնշելու շարունակության դեպքում։ Հունվարին ԱՄՆ-ն հայտարարել էր Մերձավոր Արևելքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին և տարածաշրջան էր ուղարկել ավիակիրային հարվածային խումբ՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+