Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Երևանում հունվարի 2-ի ցերեկը, 3-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 2-ի ցերեկը Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ուժեղ: Հունվարի 3-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 2-ի ցերեկը լեռնային առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ի գիշերային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







