Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը. Լավրով

Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը. Լավրով

Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ Մոսկվայում համատեղ ասուլիսին, հայտնում է Tasnim գործակալությունը:

Լավրովի խոսքով՝ Իրանը թույլ չի տա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունների կրկնակի չարաշահում՝ արևմտյան երկրների ծրագրերն առաջ մղելու նպատակով:

«Մենք շեշտը դրել ենք բազմակողմանիության վրա։ Ցավոք, արևմուտքը դա անտեսեց։ Այսօր անհրաժեշտ է պահպանել և հարգել միջազգային սկզբունքներն ու օրենքները: Պայմանավորվել ենք համագործակցել միջազգային հանրության համախոհների հետ: Քննարկել ենք նաև պատժամիջոցների հետևանքների չեզոքացման ուղիները»,- հավելել է Լավրովը։

Համատեղ հանդիպման ժամանակ, ըստ Լավրովի, քննարկվել են ռուս-իրանական հարաբերությունները, երկու երկրի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:

Արաղչին, իր հերթին, շեշտել է, որ Իրանը միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից է և հավատարիմ է իր պարտավորություններին:

«Բայց մենք չենք հրաժարվում մեր իրավունքներից, որոնք ներառում են միջուկային էներգիայի օգտագործումը, ներառյալ՝ հարստացումը»,- նշել է նա:

Մոսկվայում բանակցությունների արդյունքում Իրանն ու Ռուսաստանն ստորագրել են երկու երկրի Արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության մասին ծրագրային փաստաթուղթ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+