Ռուսաստանի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը Վորոնեժի մարզում ադրբեջանցիների է ձերբակալել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում է նաև քրեական աշխարհում հայտնի Նիյազ Զախիդովը, ով վերահսկում է Ալեքսեևսկիի շուկան։
Ըստ տեղեկությունների՝ Զախիդովի ռուսական անձնագիրը նույնպես առգրավվել է, և նա ուղարկվել է անօրինական ներգաղթյալների համար նախատեսված կալանավայր։
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։ Մեկ այլ առիթ էր հանդիսացել ադրբեջանական ծագմամբ քաղաքացիների ձերբակալությունները Եկատերինբուրգում, որից հետո Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ էին ձերբակալվել կամ արտաքսվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







