2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովը գնդապետի կոչում է ստացել ադրբեջանական բանակում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ժամանակ հայ լեյտենանտ Մարգարյանին կացնով սպանելու համար: 2012 թվականին հունգարական կողմը նրան փոխանցել էր Բաքվին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես ներում էր շնորհել Սաֆարովին, որից հետո նա վերադարձել էր զինվորական ծառայության և ստացել մայորի կոչում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







