ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարել է, որ չի առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի նախընտրական ցուցակում՝ բիզնես գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Նա այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, թե մնալո՞ւ է կուսակցությունում, Պողոսյանը պատասխանել է, որ ոչ միայն մնալու է, այլև անհրաժեշտության դեպքում օգնելու է իր ընկերներին։
«Շարունակելու եմ կուսակցությունում մնալ, դա ոչ մի բան չի փոխում, երբ իմ ընկերներն իմ կարիքը զգան, ես նորից կլինեմ նրանց կողքին, ընտրություններին նրանց օգնելու եմ։ 2026 թվականին ՔՊ-ն, վստահ եմ, հաղթանակ է ունենալու և լավ հաղթանակ»,- շեշտել է նա։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 2-ին հայտարարել էր չառաջադրվելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






