Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

Կիևն այս պահին պատրաստ է խոսել միայն շփման գծի սահմանի մասին. Երմակ

Կիևն այս պահին պատրաստ է խոսել միայն շփման գծի սահմանի մասին. Երմակ

Կիևը մտադիր չէ Ռուսաստանին զիջել Ուկրաինայի արևելքում գրավված տարածքները, քանի որ դա արգելված է երկրի Սահմանադրությամբ: Այս պահին կարելի է խոսել միայն շփման գծի որոշման մասին, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը The Atlantic պարբերականին տված հարցազրույցում:

«Ոչ մի ողջախոհ մարդ այսօր չի ստորագրի տարածքից հրաժարվելու մասին փաստաթուղթ»,- պարբերականը մեջբերում է Երմակի խոսքերը:

Ըստ նրա՝ Ուկրաինան պատրաստ է քննարկել միայն այն, թե որտեղ պետք է անցնի պատերազմող կողմերի կողմից վերահսկվող տարածքների սահմանները որոշող գիծը, հայտարարել է Երմակը:

«Այն ամենը, ինչի մասին այժմ կարող ենք իրատեսորեն խոսել, շփման գծի սահմանումն է։ Եվ դա այն է, ինչ մենք պետք է անենք»,- ընդգծել է նա։

Նույն օրը Երմակը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ շաբաթվա վերջին ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կշարունակեն Ժնևում սկսված այսպես կոչված՝ «Թրամփի ծրագրի» քննարկումը: Դա հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ քաղաքացիներին ուղղված հերթական տեսաուղերձում:

Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Զելենսկին հայտնել էր, որ 28 կետանոց ծրագիրը կրճատվել է, և որոշ դրույթներ հանվել են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+