ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ գործող «Գազայի հումանիտար հիմնադրամը» (ԳՀՀ) հայտարարել է, որ վեց ամիս անց դադարեցնում է մարդասիրական գործունեությունը Պաղեստինի տարածքում, փոխանցում է BBC-ն:
Կազմակերպությունն արդեն իսկ դադարեցրել էր իր երեք սննդաբաշխման կետի աշխատանքը՝ ՀԱՄԱՍ-Իսրայել հրադադարի ուժի մեջ մտնելուց վեց շաբաթ անց։
ՄԱԿ-ը և մարդասիրական այլ կազմակերպություններ հրաժարվել էին համագործակցել հիմնադրամի հետ՝ հայտարարելով, որ համակարգն «անբարո է» և վտանգավոր։
ՄԱԿ-ի տվյալներով՝ հարյուրավոր պաղեստինցիներ սպանվել են ԳՀՀ-ի կետերի մոտ սնունդ որոնելիս առաջացած քաոսային իրավիճակներում՝ հիմնականում իսրայելական կրակի հետևանքով։ Հիմնադրամը բազմիցս է քննադատությունների արժանացել, մինչդեռ Իսրայելը մշտապես հայտարարել է, որ իր զինվորները նախազգուշական կրակ են բացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







