Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:45

Եվրոպան իր տարբերակն է պատրաստում Ուկրաինայի պատերազմի կարգավորման ԱՄՆ-ի ծրագրին

Եվրոպան իր տարբերակն է պատրաստում Ուկրաինայի պատերազմի կարգավորման ԱՄՆ-ի ծրագրին

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները հակընդդեմ առաջարկ են պատրաստում՝ ի պատասխան Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագրի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ էր վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ։ Քննարկման արդյունքում նրանք հայտարարել են, որ Եվրոպային կամ ՆԱՏՕ-ին վերաբերող ցանկացած համաձայնագիր «պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը կամ դաշնակիցների կոնսենսուսը»։ Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն չի խորհրդակցել եվրոպական երկրների հետ պլանը նախապատրաստելիս, իսկ Եվրոպան վճռական աջակցություն է հայտնել Կիևին:

«Բոլորս ուզում ենք, որ այս պատերազմն ավարտվի, բայց կարևոր է, թե ինչպես այն կավարտվի»,- հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը։

Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներն ու դիվանագետները քննադատել են ԱՄՆ-ի առաջարկը՝ ապասառեցնել Ռուսաստանի ակտիվները, և միջոցների մի մասը՝ 100 միլիարդ դոլար, ներդնել Ուկրաինայի վերականգնման համար ԱՄՆ-ի գլխավորած միջոցներում: Եվրոպացի դիվանագետներից մեկը գաղափարը սկանդալային է անվանել։

«Եվրոպացիներն իրենց հյուծում են՝ փորձելով կենսունակ լուծում գտնել ուկրաինացիների շահերի համար ակտիվների օգտագործման հարցում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դրանցից շահույթ ստանալ։ Այդ առաջարկը, ամենայն հավանականությամբ, կմերժվի բոլորի կողմից»,- նշել է Politico-ի զրուցակիցը։

ԱՄՆ փոխնախագահը Ջեյ Դի Վենսն ավելի վաղ նշել էր Ուկրաինա-ՌԴ խաղաղության ծրագրի 3 առաջնահերթությունները՝ դադարեցնել արյունահեղությունը՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, ընդունելի պայմաններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի համար, պատերազմի վերսկսման ռիսկը նվազագույնի հասցնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+