Մոսկվայի Սամարայի փողոցում գտնվող Radisson Blu Olympic հյուրանոցի երրորդ հարկում ծուխ է նկատվել, որից հետո տարհանվել է շուրջ 400 մարդ, հայտնում է Mash տելեգրամ ալիքը:
Պորտալի տեղեկություններով՝ հրդեհի պատճառն օդափոխման համակարգում ճարպային կուտակումներն են հանդիսացել։ Փրկարարներն ստիպված էին եղել բացել միջհարկային ծածկերը, որպեսզի հասնեն օջախին. աշխատանքը բարդացրել է օդափոխման տուփերի սխեման:
Թարմացված տվյալներով՝ հրդեհը մարվել է մոտ 5 քառակուսի մետր տարածքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







