Հայաստանի մարզերում նոյեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-14 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-17, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 16-19 աստիճան տաքություն։ Արմավիրում կդիտվի 16-19 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը 10-13, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն
Արցախում նոյեմբերի 20-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 5 աստիճան տաքություն: Քամին արևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







