Ադրբեջանը չի նախատեսում խաղաղապահներ ուղարկել Գազայի հատված, քանի դեռ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև մարտերը լիովին չեն դադարել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Չենք ուզում մեր զինվորներին վտանգի ենթարկել։ Սա կարող է տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցման դեպքում»,- գործակալությունը մեջբերել է ադրբեջանական աղբյուրի խոսքերը։
Աղբյուրի համաձայն՝ զորք ուղարկելու ցանկացած նման որոշում պետք է հաստատվի երկրի խորհրդարանի կողմից։ Խորհրդարանական անվտանգության հանձնաժողովի ղեկավարը Reuters-ին ասել է, որ հանձնաժողովը դեռևս համապատասխան օրինագիծ չի ստացել։
Գործակալությունը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ՝ մոտավորապես 20 000 զինվորից բաղկացած Միջազգային կայունացման ուժերի (ISAF) հնարավոր մասնակցության վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







