Նոյեմբերի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:48-ին (Երևանի ժամանակով 05:48-ին), Արեգակի վրա գրանցվել է M3.5 դասի բռնկում՝ 25 րոպե տևողությամբ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X:
Նվազագույն A0.0 դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում ճառագայթման հզորությանը, 10 նանովատ՝ մեկ քառակուսի մետրի համար: Բռնկումները կարող են ուղեկցվել արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







