Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է, երկու երկրները ջանասիրաբար աշխատում են տարբեր մակարդակներում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Բարձր ենք գնահատում ՌԴ նախագահ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում կայացած երկկողմ հանդիպման արդյունքները։ Դա շատ կարևոր հանդիպում էր մեր երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու առումով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պուտինն ու Ալիևը հանդիպել էին Դուշանբեում հոկտեմբերի 9-ին։
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։ Կործանված ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







