Թուրքիայի արևմուտքում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ին։
Ըստ աղբյուրի՝ Ստամբուլի արևմտյան մասում ցնցումներն զգացվել են մոտավորապես 20-30 վայրկյան։ Երկրաշարժի հետևանքով տներում ջահերը տատանվել են, իսկ պատուհանները՝ ցնցվել։
Նշվում է, որ Աղետների կառավարման վարչության (AFAD) սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ, էպիկենտրոնը Սև ծովում՝ Ստամբուլի օդանավակայանի մոտակայքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







