ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, Սպիտակ տան պարահանդեսային դահլիճը կանվանի իր անունով, հայտնել է ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ պաշտոնյաներն արդեն օգտագործում են «Նախագահ Դոնալդ Թրամփի պարահանդեսային դահլիճ» անվանումը, և այս տերմինը կմնա ուժի մեջ: Թրամփը դեռևս հրապարակայնորեն չի հայտարարել պարահանդեսային դահլիճն անվանակոչելու ծրագրերի մասին, բայց ինչպես նշում է կայքը, ամերիկացի առաջնորդը սիրում է իր անվամբ կոչել տարբեր նախագծեր, և այս դեպքը, հավանաբար, բացառություն չի լինի:
Հուլիսին Թրամփի վարչակազմը որոշել էր Սպիտակ տանը պարահանդեսային դահլիճ կառուցել, այն կարժենա 200 մլն դոլար։ Նախագահը հովանավորների խմբի հետ միասին կհատկացնի շինարարության համար միջոցներ: Դահլիճը կզբաղեցնի 8400 քառակուսի մետր տարածք և կկարողանա տեղավորել մինչև 650 նստատեղ միջոցառումների համար: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև Թրամփի երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







