Հոկտեմբերի 22-ին Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան վիրավորներ և զոհ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը։ Պարզվել է, որ բախվել են Lada և Mazda մակնիշների ավտոմեքենաները։ Mazda-ի վարորդը և Lada-ի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Գերատեսչությունից հայտնում են, որ Lada մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդի դին: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







