Հոկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 19-21 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 20-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 նախալեռնային շրջաններում՝ 24-29 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-30, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 28-31 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 28-31 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-25, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-31 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-23, նախալեռնային շրջաններում՝ 23-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 26 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







